Real Madrid fan page (real.madrid_armenia) instagram photos and videos

Real Madrid fan page
Real Madrid fan page

Ժամանցային և տեղեկատվական էջ Մադրիդյան այս արքայական ակումբի երկրպագուների համար))) #realmadrid #halamadrid

Real Madrid fan page all instagram publications

  • followers count: 626
  • followers rank: 0
  • likes count: 8,870
  • like rank: 0

Most popular images

@RMCFAL.NEWS - Ju uron nje dite te mbare ne vazhdim duke i shtuar dites suaj edhe lajmin qe Neymar eshte 100 % lojtar i Real Madrid 🆕️ Sot dhe ditet ne vazhdim mund te ndodh zyrtarizimi i ketij transferimi "Boom" , emisaret e Real Madrid ne keto momente po mbyllin edhe detajet e fundit 🔄 #welcomeneymar 👈 . . . . #M12 #marceloviera #Marcelo #Benzema #kb9 #SergioRamos #Ramos #sr4 #Asensio #Realmadrid #realmadridnews #HalaMadrid #Vamosmadrid #news #love #training #transfers #NikeSoccer #Superfly #nikemercurial #mercurial #adidasfootball #Kroos #Modric #Zidane #vinicius #zizou #realmadridfc

@RMCFAL.NEWS - Ju uron nje dite te mbare ne vazhdim duke i shtuar dites suaj edhe lajmin qe Neymar eshte 100 % lojtar i Real Madrid 🆕️ Sot dhe ditet ne vazhdim mund te ndodh zyrtarizimi i ketij transferimi "Boom" , emisaret e Real Madrid ne keto momente po mbyllin edhe detajet e fundit 🔄 #welcomeneymar 👈 . . . . #M12 #marceloviera #Marcelo #Benzema #kb9 #SergioRamos #Ramos #sr4 #Asensio #Realmadrid #realmadridnews #HalaMadrid #Vamosmadrid #news #love #training #transfers #NikeSoccer #Superfly #nikemercurial #mercurial #adidasfootball #Kroos #Modric #Zidane #vinicius #zizou #realmadridfc

Hype medias

Զինեդին Զիդանը հատուկ ուշադրություն չի դարձնում այն փաստին, որ Մադրիդի «Ռեալը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արքայական» ակումբը երեկ երեկոյան 2-0 հաշվով հաղթանակի հասավ «Օսասունայի» նկատմամբ և գլխավորեց Լա Լիգայի 2019/20 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը։ «Մենք գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը, սակայն դա ոչինչ չի նշանակում։ Մենք պետք է շարունակենք աշխատել նույն ոգով։ Մենք չպետք է շտապենք ու պետք է հավատանք այն ամենին, ինչ անում ենք։ Ես վստահում եմ իմ բոլոր ֆուտբոլիստներին։ Ուրախ եմ Վինիսիուսի և Ռոդրիգոյի համար։ Երբեմն մենք մոռանում ենք, որ նրանք դեռ երիտասարդ են։ Ինձ դուր է գալիս Ռոդրիգոյի հանգստությունը, և ուրախ եմ նաև Վինիսիուսի համար, ում համար այս գոլը անչափ կարևոր էր». ասել է Զիդանը։ Ֆրանսիացուն գոհացրել է նաև այն փաստը, որ թիմը վերջապես չոր հանդիպում անցկացրեց։ «Դա այն է, ինչին մենք ձգտում ենք։ Կարծում եմ, որ մենք գնալով ավելի լավն ենք դառնում և պետք է շարունակենք նույն ոգով։ Թիմում բոլորը հավատում ենք իրենց նպատակին։ Հանգստություն պահպանելով և շատ աշխատելով մենք կհասնենք մեր ուզածին». եզրափակել է Զիդանը։

«ԱՏԵԼՏԻԿՈ ՄԱԴՐԻԴ» 0-0 «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ». ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ ՈՔԻ ՄԱԴՐԻԴՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ 00:53:41 29.09.2019

ՏԱՍՆՅՈԹ ՏԱՐԻ ԱՆՑ «ՌԵԱԼԸ» ԿՐԿԻՆ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ԲԵԼԳԻԱԿԱՆ ԹԻՄԻ

«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» 2-2 «ԲՐՅՈՒԳԵ». «ԱՐՔԱՅԱԿԱՆ» ԱԿՈՒՄԲԸ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ՓՐԿԵՑ ԴԺՎԱՐԻՆ ԽԱՂՈՒՄ

4-2 «ԳՐԱՆԱԴԱ». ԲԵՆԶԵՄԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ, ԱԶԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ ՄԱԴՐԻԴՈՒՄ

ԲԱՑ ԹՈՂԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԵԿՈ «ՌԵԱԼԻ» ՀԱՄԱՐ

11 օրից Կլասիկո 💥💪💪 Halamadrid ❤️ . . . .Սպասում ե՞ք ______________________________ follow @real.madrid_armenia for more #elclasico #HalaMadrid

«ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ» 0-1 «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ». «ՌԵԱԼԸ» ԿԱՐԵՒՈՐ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՎԱՍՏԱԿԵՑ

Խամես Ռոդրիգեսը հայտնել է, որ երկրորդ անգամ հայր է դարձել։ Երեխան տղա է, և նրան անունը Սամուել է։ Խամեսի և Սալոմեի առաջնեկը ծնվել էր 2013 թվականին։

ՌԱՈՒԼ. «ԵՍ ՄԻԱՅՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՄ ՄԱՐԶԵԼ «ՌԵԱԼԸ»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը թողել է կնոջը՝ 7 ամսական երեխայի մորը, հանուն սերբ մոդել Սոֆիա Միլոշևիչի, հայտնում է The Sun-ը։ 21-ամյա խաղացողը հարաբերությունների մեջ էր Անժելա Մանիտաշևիչի հետ, և նրանք որդի ունեն՝ Դավիդը։ Հաղորդվում է, որ մոդել Միլոշևիչը Յովիչին սկսել է ուշադրություն դարձել, երբ լսել է, որ նա 56 մլն ֆունտի դիմաց տեղափոխվել է «Ռեալ»։ 😱 @sofijamilo

Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարն ակումբի պաշտոնական ալիքի հատուկ հյուրն է եղել։ Հաղորդման ընթացքում Ազարը զրուցել է բազմաթիվ թեմաների մասին՝ ներառյալ «սպիտակների» կազմը համալրելը։ «Ռեալում» խաղալն իմ երազանքն է եղել, քանի որ սա աշխարհի մեծագույն թիմն է, ու ես հիմա շատ ուրախ եմ։ Կուրտուան ինձ միշտ ասել է, որ սա աշխարհի լավագույն թիմն է։ Այստեղ տեղափոխության գաղափարն իմ մտքում է եղել Աշխարհի առաջնությունից հետո։ Ես մտածում էի՝ «պետք է հիմա միանամ «Ռեալին»։ Այդ պահին հեշտ չէր։ Ես մեկ տարի էլ անցկացրի «Չելսիում», որից հետո տեղափոխությունը հնարավոր դարձավ։ Ակումբն ինձ հասկացավ ու թույլ տվեց, որ ես հեռանամ։ Ես խոսեցի Ֆլորենտինոյի հետ, ու նա ասաց, որ սպասում է ինձ Մադրիդում։ Ես խոսեցի նաև Մոդրիչի հետ ու այնպիսի տպավորություն ստացա, որ թիմում բոլորն սպասում են ինձ, ու տրանսֆերը վերջապես կայացավ»։

ՎԵՐՋԱՊԵՍ ՅՈՎԻՉԸ ԲԱՑԵՑ ԻՐ ԳՈԼԵՐԻ ԹԻՎԸ «ՌԵԱԼԻ» ԿԱԶՄՈՒՄ

«Հուսով ենք՝ մեր երկրպագուների առջև արժանի խաղ կցուցադրենք ու մեր դարպասն անառիկ կպահենք»,- ասել է Զինեդին Զիդանը:

0-0. ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեկվա խաղի մասին . ԶԻԴԱՆ․ «ԵՍ ՏԵՍԱ ՁԵՌՔՈՎ ԽԱՂ, ԲԱՅՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՐՑԱՎԱՐԸ ՊԵՏՔ Է ԱՆԻ»

Մադրիդիստները սկսում են իրենց նախապատրաստությունները գալիք Գալաթասարայի խաղին: Մենք նրանց առջև ենք կանգնում չորեքշաբթի, նոյեմբերի 7-ին, և տղաները մի քանի օր ունեն `պատրաստվելու Չեմպիոնների ________________________ #Realmadrid #HalaMadrid #SergioRamos #Benzema #Marcelo #Modric #Hazard #Valverde #isco #lucasvazquez #jovic #ferlandmendy #viniciusjunior #RodrygoGoes #training #trainingday #RMA #UCL

«Մենք լավատես ենք ու ցանկանում ենք ուրախացնել երկրպագուներին ու լավ ֆուտբոլ խաղալ»,- ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչը:

Կայացավ Լա Լիգայի 2019/20 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» առաջին հանդիպումը։ «Արքայական» ակումբը հյուրընկալվել էր «Սելտային»։ Հյուրերին հաջողվեց խաղի մեկնարկում դառնալ արագ գոլի հեղինակ։ Գարեթ Բեյլի հիանալի անցումից և փոխանցումից հետո 2019/20 մրցաշրջանում «Արքայական» ակումբի առաջին գոլը խփեց Կարիմ Բենզեման։ Մադրիդի «Ռեալը» բավական լավ տեսք ուներ ողջ խաղակեսի ընթացքում։ «Սելտան» նույնպես վատ խաղ չէր ցուցադրում և ուներ հաշիվը հավասարեցնելու համար իր պահերը, սակայն չէր կարողանում դրանք լիարժեք օգտագործել։ Դաշտի տերերին հաջողվեց գոլի հեղինակ դառնալ, սակայն մրցավարը VAR համակարգից օգտվելուց հետո խաղից դուրս իրավիճակ գրանցեց և չեղարկեց խփված գնդակը։ Երկրորդ խաղակեսում «Սելտայի» ֆուտբոլիստները շատ ավելի տրամադրված էին գործում։ «Ռեալը» խաղակեսի սկզբնամասում զիջել էր գնդակը դաշտի տերերին և բավական շատ էր խախտում կանոնները։ Հենց այդ խախտումերից մեկի ժամանակ էլ Լուկա Մոդրիչը պատժվեց մրցավարի կողմից՝ ստանալով կարմիր քարտ։ 10 հոգով մնալուց հետո, սակայն, «Արքայական» ակումբը չէր պատրաստվում փակվել սեփական կիսադաշտում և պահպանել մեկ գնդակի առավելությունը։ Խաղի 61-րդ րոպեին Թոնի Կրոսը ուղղակի շշմեցուցիչ գոլի հեղինակ դարձավ և կրկնապատկեց «Ռեալի» առավելությունը։ Խաղավերջում «Սերուցքայինները» խփեցին նաև երրորդ գնդակը։ Այս անգամ աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Լուկաս Վասկեսը։ Բայց ամեն դեպքում «Սելտան» թույլ չտվեց «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակի հասնել և հիմնական ժամանակի վերջին րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը։ Այսպիսով «Ռեալը» 2019/20 մրցաշրջանի հենց առաջին խաղում հաղթանակ է տանում։ «Սելտա» 1-3 «Ռեալ Մադրիդ» Գոլերը՝ Բենզեմա (12), Կրոս (61), Լուկաս Վասկես (80), Լոսադա (90) ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գարեթ Բեյլը իրեն հիանալի դրսևորեց հենց այն ժամանակ, երբ «Ռեալը» ուներ նրա կարիքը, և ապացուցեց, որ նա արժանի է «Ռեալում» խաղալուն։ Նախորդ մրցաշրջանի ավարտին ուելսցին կորցրել էր իր տեղը մեկնարկային կազմում, և Զիդանը հույսեր չէր կապում նրա հետ մեկնարկած մրցաշրջանի համար։ «Սելտայի» դեմ խաղում Գարեթը շատ ակտիվ էր և ցույց էր տալիս այն խաղը, որը բոլորն են սպասում նրանից։

#Repost @marcoasensio10 with @get_repost ・・・ Dos semanas desde la operación. Paso a paso sigo avanzando en la recuperación. Gracias por el apoyo. ¡Seguimos! 💪🏽 / Two weeks since the operation. Step by step I advance in my healing. Thanks for the support. We keep on! 💪🏽

125 օր անց նա կրկին վերադառնում է «Բեռնաբեու»։ Վերջին անգամ նա այս մարզադաշտում խաղացել էր «Բիլբաոյի» դեմ խաղում, երբ երկրպագուները ուղղակի իրենց սուլոցներով պահանջում էին, որ նա լքի ակումբը։ 😭Սիրում ե՞ք Գարեթ Բեյլին❤️❤️❤️👍

ՈՒ՞Մ ԿԱՐԻՔԸ «ՌԵԱԼԸ» ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈՒՆԻ՝ ՆԵՅՄԱՐԻ, ԹԵ՞ ՊՈԳԲԱՅԻ

2019/20 մրցաշրջանը Վինիսիուսի համար այնքան էլ լավ մեկնարկ չունեցավ։ Էդեն Ազարի վնասվածքը շանս տվեց նրան «Սելտայի» դեմ խաղում, սակայն բրազիլացին չարդարացրեց Զիդանի սպասելիքները։ Չնայած նրան, որ հաջորդող երկու խաղերում նա պահեստայինների նստարանին էր, այնուամենայնիվ նա ստացավ իր շանսը, բայց չկարողացավ օգտվել նաև դրանից։ Վինիսիուսը գնալով կորցնում է այն սերը, որը վաստակել էր նախորդ մրցաշրջանում իր ելույթներով։ Այժմ հավաքականների խաղերը կարող են նրան ևս մեկ շանս տալ։ Նա ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում, և շատ բան կախված է նաև Տիտեից։ Իր հավաքականի կազմում խաղալը կարող է նրան նոր էներգիա տալ, և Վինիսիուսը պետք է օգտվի այդ շանսից։ Այդ խաղերը կարող են նրան տեղ ապահովել Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմում։ Այդ ամենը այնքան էլ հեշտ չի լինելու Վինիսիուսի համար, քանի որ Էդեն Ազարը վերադառնում է վնասվածքից և նա Զիդանի համար անփոխարինելի խաղացող է։ Բացի Ազարից Զիզուն ունի նաև այլ տարբերակներ, և Վինիսիուսը պետք է ամեն բան անի այս արգելքը հաղթահարելու համար։

Կեյլոր Նավասը շնորհակալություն է հայտնել Մադրիդի «Ռեալին»՝ սոցցանցերում տեղադրած տեսանյութի միջոցով։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրը Նավասը տեղափոխվեց ֆրանսիական «ՊՍԺ», իսկ նրա փոխարեն «Ռեալը» վարձակալեց փարիզյան ակումբի դարպասապահ Ալֆոնս Արեոլային։ Տեսանյութը «Ռեալում» անցկացրած հինգ տարիների և նվաճած բազում տիտղոսների մասին է։ «Շնորհակալություն». այս կարճ, բայց իմաստալից գրառումով Նավասը մեկնաբանել է տեսանյութը։ @keylornavas1 ❤️

Նրանք, ովքեր ճանաչում են Մարիանո Դիասին, գիտեն, թե որքան ինքնավստահ է նա։ Նա այն ֆուտբոլիստն էր, ով Ռոնալդուի հեռանալուց հետո ընտրեց 7 համարը, և իր վրա վերցրեց այդ ծանր պարտականությունը։ Դրանից բացի նա միշտ հակառակվել է մարզիչների այն պլանների հետ, որոնց մեջ նա տեղ չի գտել։ Առաջին անգամ նա որոշեց լքել ակումբը 2016 թվականին։ Այդ ժամանակ նա վարձավճարային հիմունքներով որոշեց տեղափոխվել «Լիոն»։ Ֆրանսիական ակումբի կազմում նա մասնակցեց 14 հանդիպման՝ խաղադաշտում ընդհանուր առմամբ անցկացնելով 302 րոպե և այդ ընթացքում դառնալով 5 գոլի հեղինակ։ Այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը կրկին որոշեց հրաժարվել նրա ծառայություններից։ Հունիսի 3-ին Մարիանոն հարցազրույց տվեց և նշեց, որ այս մրցաշրջանի իր համար հաջողակ է լինելու «Արքայական» ակումբում։ Նա որոշեց մնալ ակումբում, և քիչ-քիչ ցույց տվեց Զիդանին, որ նա արժանի է խաղաժամանակ ստանալուն։ Բայց այժմ նա այդ ամենը պետք է անի առանց 7 համարի մարզաշապիկի, քանի որ այդ խաղահամարով այժմ հանդես է գալիս Էդեն Ազարը։ Այդ ամենից զատ խաղաժամանակ ստանալու համար նա պետք է պայքարի Լուկա Յովիչի, Բենզեմայի, Լուկաս Վասկեզի, Բեյլի, Բրահիմ Դիասի, Ռոդրիգոյի, Ազարի և Վինիսիուսի հետ։ Մարիանոն գտնում է, որ վնասվածքները պետք է թողնի անցյալում, և իր խաղային որակներով ապացուցի Զիդանին, որ ունի բոլոր որակները խաղաժամանակ ստանալու համար։ Եթե Մարիանոն հավաքի իր լավագույն մարզավիճակը, նա կարող է մրցակցել «Ռեալի» ցանկացած հարձակվողի հետ։

Smile😀🐶 . . . __________________________________ follow @real.madrid_armenia for more

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը էնտուզիազմով է լցված ՉԼ-ի 2019/20 մրցաշրջանից առաջ։ «Չեմ կարծում, որ հասել եմ այն ամենին, ինչին ուզել եմ։ Եթե ես այդպես մտածեի, հենց այս պահին կավարտեի կարիերաս։ Ամեն տարի ես զրոյացնում եմ իմ նվաճած տիտղոսների քանակը և տրամադրվում նոր տիտղոսներ նվաճելու համար։ Նախորդ մրցաշրջանը շատ անհաջող դասավորվեց մեզ համար, և այդ ամենից հետո ես ցանկանում եմ իմ գլխավերևում ևս մեկ անգամ պահել ՉԼ-ի գավաթը». ասել է Ռամոսը։ Իսպանացին նաև նշել է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում չի պատրաստվում ավարտել ֆուտբոլիստի կարիերան։ «Ես ցանկանում ևս մի քանի տարի վայելել ֆուտբոլը Մադրիդի «Ռեալի» կազմում։ Այդ ամենը իրականություն դարձնելու համար ես ջանք ու եռանդ չեմ խնայում մարզումների ժամանակ, որպեսզի լավ ֆիզիկական վիճակ պահպանեմ։ Ես ինձ համարում եմ «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի առաջատարը և ես աշխատում եմ լավագույն մարզիչների հետ». ասել է Ռամոսը։

Երեկ կայացավ Սերխիո Ռամոսի մասին պատմող ֆիլմի շնորհանդեսը, որի ընթացքում իսպանացին խոսեց նաև իր ապագայի մասին։ Ռամոսի գործող պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին, բայց իսպանացին հստակ չի նշել, թե որքան երկար է պատրաստվում հադես գալ «Սերուցքայինների» կազմում։ . «Պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի ապագայում։ Իմ գործող պայմանագրի ավարտին դեռ երկու տարի կա, և ես ցանկանում եմ այդ երկու տարիների ընթացքում որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճել։ Երբ հասունանա պահը, այդ ժամանակ էլ կմտածեմ ապագայիս շուրջ». ասել է Ռամոսը։ Los Merengues, Realmadrid.am

«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» 3-2 «ԼԵՒԱՆՏԵ». ԿԱԶԵՄԻՐՈՅԻ ԳՈԼԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԴԱՐՁԱՎ «ՌԵԱԼԻ» ՀԱՄԱՐ

ՍԱՀՄԱՆԸ ԼԱ ԼԻԳԱՅԻ ՏՆԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ 😍😱💪💫👍

God morning😀❤️ . . . . ______________________________ follow @real.madrid_armenia for more

Մադրդի «Ռեալը» արդեն հայտարարել է, որ թիմի դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել։ Բելգիացին ստիպված կլինի բաց թողնել մոտ մեկ ամիս, և թիմի հետ չի մեկնի Գերմանիա, որտեղ «Ռեալը» մասնակցելու է Աուդիի գավաթին։ Կուրտուան միացավ Բրահիմ Դիասին, Ֆերլան Մենդիին, Լուկա Յովիչին և Մարկո Ասենսիոյին, ովքեր նույնպես վնասվածքներ ունեն։ «Ըստ հետազոտությունների արդյունքների Կուրտուայի մոտ ձախ ոտքի կոճի վնասվածք է, և նա մոտ մեկ ամիս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ». հայտարարել է ակումբի պաշտոնական կայքը։ Կեյլոր Նավասը, Անդրեյ Լունինը և Դիեգո Ալտուբեն թիմի հետ մեկնել են Գերմանիա, որտեղ այսօր թիմը մրցելու է Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ։